211652_close_icon

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը կիրառել է նաև ԳՊ-25 ենթափողային նռնականետ

views-count5118 դիտում article-date 09:56 24-06-2016
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ /ԳՊ-25/ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Նմանատիպ նյութեր