211652_close_icon

Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է 1000-ից ավելի կրակոց, կիրառել նաև 60 մմ-անոց ականանետ և ենթափողային նռնականետ. ԱՀ ՊՆ

views-count5372 դիտում article-date 09:30 06-03-2017
Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր