211652_close_icon
views-count7801 դիտում article-date 09:45 23-12-2015

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը կիրառել է ԶՈւ-23-2 զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 նռնականետ

Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր