5490 դիտում
11:00 03-11-2016
Հակառակորդը նախահարձակ գործողություններ է կատարել, ինչպես նաև կիրառել ենթափողային նռնականետ ու 60 մմ-անոց ականանետ. ԼՂՀ ՊՆ
Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
5833 դիտում
09:15 30-11-2016
Հակառակորդը Կուրոպատկինոյի ուղղությամբ 60 մմ-անոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊՆ
6461 դիտում
09:29 24-01-2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 մմ-անոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
640 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
502 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
502 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել