211652_close_icon
views-count126888 դիտում article-date 09:48 24-06-2016

Ողբերգական դեպք Երևանում. ինքնասպան եղած 18-ամյա տղայի գրպանում հայտնաբերվել է երկտող

Երեկ՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասում բնակվող18-ամյա Էրիկ Բաղդասարյանն է, ով ժամը 20:20-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Է. Բաղդասարյանը, ով իրենց շենքի 8-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել: Խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Ինքնասպանությունը կատարել եմ իմ կամքով»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր