211652_close_icon
views-count127119 դիտում article-date 12:56 31-01-2017

Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ գրպանում՝ երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ...». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին անձնագիր և երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։ Քննիչի որոշմամբ նշված երկտողն առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի ինքնությունը և արդյո՞ք հայտնաբերված անձնագիրը պատկանում է նրան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր