Գուս Հիդինկը կարող է նորից գլխավորել Ռուսաստանի հավաքականը
Հոլանդացի հանրահայտ մասնագետ Գուս Հիդինկը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ կարող է նորից նշանակվել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
«Եթե կարող եմ օգնել, ապա կանեմ դա: Մարզական և հեղինակության առումով Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում», ասել է Հիդինկը:
70-ամյա Հիդինկը Ռուսաստանի հավաքականի հետ աշխատել է 2006-2010 թվականներին: Նրա գլխավորությամբ ռուսական թիմը հասավ իր պատմության լավագույն արդյունքին` Եվրո-2008-ում հասնելով մինչև կիսաեզրափակիչ: