Գուս Հիդինկը կարող է հեռացվել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում են հոլանդական լրատվամիջոցները, Գուս Հիդինկը կարող է հեռացվել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները չափազանց անհաջող են մեկնարկել 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարը: Երեք խաղից հետո Հոլանդիայի հավաքականը երկու պարտություն է կրել և մեկ հաղթանակ է տարել, ինչպես նաև ընկերական խաղում 0:2 հաշվով զիջել է Իտալիայի ընտրանուն:
Նշվում է, որ Հիդինկին այդ պաշտոնում կարող է փոխարինել «Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: