Գուս Հիդինկը կարող է նոր պաշտոն ստանձնել Հոլանդիայի հավաքականում
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարող է հեռանալ իր զբաղեցրած ներկայիս պաշտոնից և դառնալ ազգային թիմի խորհրդատուն, հայտնում է հոլանդական AD պարբերականը:
Մոտակա ժամանակում 68-ամյ մասնագետը մտադիր է բանակցություններ վարել Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի քննարկի համագործակցության հետագա մանրամսները: Պարբերականի տվյալներով՝ Հիդինկի փոխարեն Հոլանդիայի հավքականի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի նրա օգնական Դանի Բլինդը: