Իսլանդացիների ֆուտբոլը հազիվ էլ դա լիներ. Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հայտարարությունը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Իսլանդիայի հետ Եվրո-2016-ի [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/15/87938/]խաղին [/url](1:1):
«Հիասթափված ենք, քանի որ հաղթանակի համար ամեն ինչ արեցինք, իսկ Իսլանդիան ոչինչ չարեց:
Նրանք գոլ խփեցին, ընդամենը 2 պահ ստեղծեցին: Ամբողջ Իսլանդիան պաշտպանվում էր: Ավտոբուս էին դրել, և նման խաղերում հաղթելը բարդ է: Նրանք պաշտպանվում, պաշտպանվում էին, նրանց բախտը բերեց:
Իսլանդացիները այնպես էին այդ ոչ-ոքի համար ուրախացել, կարծես նվաճել են Եվրո-2016, դա ամոթ է:
Իսլանդիայի հավաքականի խաղաոճը խոսում է նրանց սահմանափակ լինելու մասին: Հազիվ էլ նման ֆուտբոլ ցույց տային: Նրանք Եվրոյում իրենց առջև որևէ նպատակ չեն դրել», ասել է Ռոնալդուն: