Եվրո-2016. Չաքիրիի սուպերգոլը քիչ էր Լեհաստանին հաղթելու համար. տեսանյութ
Բացառիկ դրամատիկ և հետքրքիր ստացվեց Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը՝ Լեհաստանի և Շվեյցարիայի հավաքականների միջև:
Առաջին խաղակեսում լեհերը մեծ առավելություն ունեին, և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, որոնցից մեկն էլ Բլաշչիկովսկին իրացրեց:
Սակայն 2-րդ խաղակեսում պատկերը փոխվեց: Շվեյցարացիները կարծես կերպարանափոխվեցին և տարածքային հսկայական առավելություն ունեին: Լեհերը ընդհանրապես անճանաչելի էին:
Երկար ժամանակ շվեյցարացիներին չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը, սակայն 84-րդ րոպեին Ջերդան Շաքիրին սուպերգոլի հեղինակ դարձավ՝ մկրատաձև հարվածով գրավելով Ֆաբիանսկու դարպասը: Անկասկած, դա ոչ միայն այս մրցաշարի, այլ նաև տարվա ամենագեղեցիկ գոլերից մեկն է լինելու:
Հիմնական և լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին՝ 1:1 և հաղթողին պետք է որոշեր 11 մետրանոց հարվածաշար:
Այստեղ բախտը ժպտաց լեհերին, որոնք իրացրեցին իրենց բոլոր հարվածներրը, իսկ շվեյցարացիներից ճակատագրական վրիպումը թույլ տվեց Գրանիտ Չաքան՝ 5:4:
Լեհաստանի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Խորվաթիա-Պորտուգալիա մրցավեճի հաղթողը:
[b]
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ[/b]
Շվեյցարիա - Լեհաստան՝ 1:1
Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39
11 մետրանոցներով՝ 5:4