58185 դիտում
16:03 22-06-2016
7 օր անց ջրասուզակներին և գյուղացիներին հաջողվեց Դեբեդ գետում հայտնաբերել 22-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Դեբեդավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում ջրասուզակներն ու գյուղացիները հայտնաբերեցին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դին:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/20/88408/] ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 20-ին, վաղ առավոտվանից Տավուշի մարզի Այրում կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում մի քանի գյուղերի բնակիչներ, Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները, Նոյեմբերյանի ոստիկանության ծառայողներն ու Սևանից ժամանած ջրասուզակները սկսել էին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դիակի որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կամուրջը գտնվում է անբարեկարգ վիճակում. կամրջի վրա բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշներ, մինչդեռ Տավուշի` իրեն աստվածավախ համարող Մեծն մարզպետն Հովիկ Աբովյանը, եթե ժամանակին հետամուտ լիներ և կամուրջների վրա տեղադրեին արգելապատնեշներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:
Տեղում աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ Ա. Ցոլակյանն էլ իրավիճակի մասին անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում նախարարին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10388 դիտում
18:04 11-05-2014
10 օր անց ջրասուզակներին և ՊՆ ծառայողներին հաջողվեց Տանձիկ լճից դուրս բերել ՊՆ սպայի դին
23467 դիտում
18:04 17-06-2016
Դեբեդ գետում 22-ամյա երիտասարդի դին հայտնաբերելու համար ժամանել են Սևանի ջրասուզակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ