211652_close_icon
views-count23467 դիտում article-date 18:04 17-06-2016

Դեբեդ գետում 22-ամյա երիտասարդի դին հայտնաբերելու համար ժամանել են Սևանի ջրասուզակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր վաղ առավոտից Դեբեդ գետում շարունակվել են Արճիս գյուղի բնակիչ, 22 ամյա Արեն Մուսաելյանի որոնողական աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներում ներգրավվել են Սևանի ջրասուզակները: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/16/88122/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Տավուշի մարզի Այրում գյուղի համանուն կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում, Արճիս գյուղի բնակիչ 22-ամյա Արեն Մուսայելյանի որոնողական աշխատանքները եղանակի անբարենպաստ պայմանների և մթության պատճառով դադարեցվել էին։ Հունիսի 16-ին, ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վազ 21- 011 մակնիշի 58..847 համարանիշի ավտոմեքենայով Ա․Մուսայելյանը ընկել է Դեբեդ գետը։ Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր