211652_close_icon
views-count15068 դիտում article-date 10:00 15-05-2014

Արտակարգ ու ողբերգական պատահար՝ Լոռու մարզում. փրկարարները Դեբեդ գետում հայտնաբերել են ջրահեղձվածի դին. մյուս քաղաքացուն որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում ավտոմեքենա է ընկել Դեբեդ գետը, և կան կասկածներ, որ տուժածներ կան: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Գուգարքի և Թումանյանի բաժինների ծառայողները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Լոռու մարզի հրշեջ-փրկարարները: Վերջիններս գետում հայտնաբերել են Լոռու մարզի Անտառամուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Սարո Սուքիասյանի վարած առանց համարանիշների Վազ 21011 մակնիշի ավտոմեքենան: Հայտնաբերվել է նաև վարորդը, ով իրավապահներին ասաց, որ ավտոմեքենայում եղել են 2 ուղևորներ, որոնց, հավանաբար, գետը քշել-տարել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Լոռու մարզի հրշեջ-փրկարարները գետում գտել են մահացածներից մեկին, իսկ մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը 35-ամյա Արայիկ Թորոսյանն էր: Ներկա պահին ոստիկանությունը սպասում է նրա հարազատների ժամանմանը՝ դիակի ճանաչման համար: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը, ոստիկանությունը պարզում է ջրահեղձվածի և որոնվող մյուս քաղաքացու ինքնությունը: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ գետի լայնությունը 60 մետրից ավելի է: Դեպքի վայր են կանչվել Սևանի ջրասուզակները, որպեսզի կարողանան դին դուրս բերել: *** 13:55 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակը գետից դուրս է բերել հայտնաբերված դին: Մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր