211652_close_icon
views-count10400 դիտում article-date 18:04 11-05-2014

10 օր անց ջրասուզակներին և ՊՆ ծառայողներին հաջողվեց Տանձիկ լճից դուրս բերել ՊՆ սպայի դին

Այսօր՝ մայիսի 11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների հետ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս են բերել ՀՀ ՊՆ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12902/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել էր Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս էր եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է՝ չկար: Զինվորականներին օգնության էին մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատները: Կաին կասկածներ, որ զինվորականը ջրահեղձ էր եղել: Ավելի ուշ՝ մայիսի 2-ին ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ողջ գիշեր որոնողական աշխատանքները շարունակվել էին, իսկ արդեն առավոտյան գյուղ էին ժամանել ջրասուզակները, որպեսզի լճում փնտրեին զինվորականին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնողական աշխատանքներն իրենց հսկողության տակ էին վերցրել ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր