211652_close_icon
views-count2374 դիտում article-date 14:59 22-10-2026

Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․ 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխին

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 72 շենքի մոտակայքում Սյունիքի մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Յ․-ն և 15-ամյա Է․ Գ․-ն, կրակելու նպատակով վերցրել են որդու՝ 9-ամյա Մ․ Մ․-ի մոտ եղած խաղալիք շարիկ կրակող ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ Է․ Գ․-ն այդ ատրճանակով մեկ անգամ կրակել է իր որդու ոտքին, իսկ Ա․ Յ․-ն մեկ անգամ կրակել է նրա գլխին։ Դրանից հետո երեխան փորձել է վերցնել խաղալիք ատրճանակը, սակայն Ա․ Յ․-ն դանակով սպառնացել է, թե կկտրի նրա մատները՝ վախեցնելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Գ․-ն և Ա․ Յ․-ն ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են ոստիկանության Սիսիանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր