Իրանում զինծառայողներով ավտոբուս է ընկել ձորը. կա 19 զոհ. 30 վիրավոր
Իրանում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով կա 19 զոհ, ևս 30 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին` Լաիրուզ լեռնանցքում: Քերման նահանգից Ֆարս մեկնող ավտոբուսը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ձորը: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների` տեղում մահացել է 16 զինծառայող, իսկ ավելի ուշ` Նեյրիզի հիվանդանոցում ևս 3-ը:
Ոստիկանության վարկածով` վարորդը քնել է ղեկին: