211652_close_icon
views-count1415 դիտում article-date 21:48 07-02-2014

ԱՄՆ-ում զինծառայողներով բեռնատար է վթարի ենթարկվել. կան տուժածներ

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում ամերիկյան զինծառայողներով բեռնատար է վթարի ենթարկվել, որի հետևանքով 1 զոհ է գրանցվել, 9-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: ՃՏՊ-ը տեղի է ունեցել «Լյուսիա Մաքորդ» ռազմական բազայի մոտակայքում, հայտնում է NBC-ն: «Մեքենայում Աֆղանստանում ծառայության ավարտից տուն վերադարձող զինծառայողներ են եղել»,- NBC-ին տված հարցազրույցում հայտնել է ռազմական բազայի փոխգնդապետ Ջո Սոուերսը: Վիրավորներից 5-ին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մյուս 4-ը տեղում բժշկական օգնություն են ստացել:

Նմանատիպ նյութեր