Նոր ֆավորիտ Եվրո 2016-ում
Եվրոպայի առաջնությունն աստիճանաբար մոտենում է հասարակածին. թիմերը հայացք են նետում իրենց մրցելույթների վրա, վերլուծում սխալները, նախապատրաստվում հետագա խաղերին:
Նրանք նախապատրաստվում են, իսկ մենք սպասում, սպասում ֆուտբոլային վառ փառատոնի շարունակությանը: Այդ սպասումը, սակայն, մեզ չի խանգարում ուսումնասիրել Եվրո 2016-ի բոլոր 6 խմբերում տիրող մրցաշարային վիճակը, թիմերի դասավորությունը, նրանց վիճակագրական տվյալները, գալիք հանդիպումների օրացույցը և ընդհանրապես այն ամենը, ինչը կօգնի մեզ ավելի լավ պատկերացում կազմել առաջնության անցած ուղու և հետագա զարգացման հնարավոր սցենարի մասին:
Այդ ամբողջ հարուստ շտեմարանը, ի դեպ, կարելի է գտնել մեկ վայրում՝ [url=https://www.totogaming.am]www.totogaming.am[/url] կայքի «Եվրո 2016» բաժնում:
Նույն կայքի արդեն Սպորտ բաժնում կարող ենք շատ հետաքրքրական տվյալներ գտնել: Պարզվում Եվրոպայի առաջնության ֆավորիտների գործակիցներում լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել:
Իսպանիան, որի չեմպիոնության հավանականությունը մինչ մրցաշարի սկիզբը գնահատվում էր «7» գործակցով, այժմ տեղափոխվել է գլխավոր ֆավորիտի դիրք՝ ստանալով հաղթանակի ընդամենը «4.2» գործակից:
Հենց այդքան էր ի սկզբանե կազմում Ֆրանսիայի չեմպիոնության գործակիցը, սակայն նրա անվստահ մրցելույթները փոխեցին ուժերի հարաբերակցությունը՝ Դիդյե Դեշամի թիմին տեղաշարժելով դեպի «4.8» գործակցի նշակետը:
Գերմանիայի հաղթանակի գործակիցը էական փոփոխություններ, ճիշտ է, չի կրել՝ «5.2»-ից բարձրանալով մինչև «5.7» ցուցանիշը, սակայն Իսպանիայի կտրուկ վերելքի պատճառով Բունդեսթիմն այժմ համարվում է չեմպիոնական տիտղոսը նվաճելու միայն երրորդ ամենահավանական թեկնածուն:
Վճռորոշ խաղերի նախօրեին սիրած թիմին և խաղացողներին աջակցություն հայտնելու ամենաօրիգինալ եղանակն առաջարկում է Toto Gaming ընկերությունը:
Մուտք գործելով [url=http://fan.totogaming.am]fan.totogaming.am[/url] կայք՝ Դուք կարող եք ստեղծել Ձեր անունով ֆուտբոլային պաստառ՝ պաստառ, որտեղ կենտրոնական գործող անձինք են լինելուԴուք և Ձեր սիրած ֆուտբոլիստը կամ սիրած թիմի խաղացողները:
*Բոլոր գործակիցները ակտուալ են միայն նյութի հրապարակման պահի դրությամբ