«Բավարիա» - «Ռեալ» դիմակայություն ում ֆավորիտ չկա. Խաբի Ալոնսո
«Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիա»-ի հետ կայացած խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Մենք չենք մտածում, թե ինչ է տեղի ունեցել երկու տարի առաջ: Ներկայումս այլ հանգամանքներ կան: Ռոնալդուն կխաաղա այն դեպքում, երբ նա պատրաստ լինի 100 % -ով: Ամեն ինչ կորոշի մարզչական շտաբը և ֆուտբոլիստը: Բայց Կրիշտիանուն մեզ համար շատ կարևոր է:
«Բավարիա»-ն հիանալի մրցակից , բայց մենք հիմա գտնվում ենք լավ մարզավիճակում: Մեր զույգում ֆավորիտ չկա: Նախորդ երեք մրցաշրջաններում հասել ենք մինչև կիսաեզրափակիչ, իսկ հիմա ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: