211652_close_icon
views-count84668 դիտում article-date 11:16 20-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախից. Հադրութի զորամասում զինվորները նույն առյուծներն են, ովքեր անառիկ պահեցին ու պահում են առաջնագիծը. ՄԱՍ 1

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագիծը անառիկ պահեցին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութում տեղակայված զորամասի զինծառայողն ու Արցախի պաշտպանության բանակի սպան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց կոչն էին ուղղում ժողովրդին` ասելով. «Դուք մեր թիկունքը ամուր եք պահում, ինչն էլ է’լ ավելի ուժ է հաղորդում մեզ: Դիրքերում սպա ու շարքային զինվոր մի մարմին ենք, ինչի շնորհիվ էլ հակառակորդը չկարողացավ վերջնականապես հասնել իր նպատակին: Նրա առաջխաղացումը մեր կողմից կասեցվեց և նրանք մեր միասնականության, անկոտրուն կամքի և Արցախի պաշտապնության բանակի սպաների և հենց ձեր` մեզ «պադդերժկա» անելու արդյունքում` ճիվաղներին պարտադրեցինք հրադադար: Ճիշտ ա, հիմա պոստերից մի մասս իջել ենք, բայց մնացած առյուծ տղերքը էլի առաջնագիծը պահում են ու հավատացեք, ցանկացած ոտնձգության դեպքում մեր սահմանների նկատմամբ` արժանի հակահարված կստանան ճիվաղները: Ժողովուրդ ջան, ուզում ենք ձեզ էլ վստահեցնել, որ սննդի, հագ ու կապի ոչ մի խնդիրներ չունենք: Եթե գաք պոստեր, ինքներդ կհամոզվեք, որ չենք չափազանցնում ոչինչ: Մենակ միակ խնդիրը նա է, որ ձեզ բորոին կարոտում ենք: Գիտենք, որ դուք էլ մեզ եք կարոտում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գրեթե դիրքերի մեծ մասերում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական հսկողությամբ լուծվել և լուծվում են բաղնիքների խնդիրը, ինչը հնարավորություն է տաիս զինվորներին կանոնավոր հետևել իրենց հիգիենային: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր