211652_close_icon
views-count112679 դիտում article-date 10:56 06-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մարտակերտի պաշտպանական դիրքերից. իսկական առյուծները անառիկ են պահում առաջնագիծը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջնագիծը անառիկ ու ամուր են պահում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները: Զինվորները անգամ հետևում են իրենց հիգիենային՝ ժամանակին ընդունելով լոգանք, սափրվում և հետևում իրենց զինվորական հագուկապին: Լոգարանի հարմարանքները զինվորներն ու ու սպաները սարքել են իրենց ձեռքով, իսկ Մարտակերտի պաշտպանական դիրքերում այս օրերին սարքում են աղոթատեղի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորեներն ասում էին. «Կամավորականների գնալուց հետո էլ էլի ամուր ենք պահում սահմանը, քանի որ առաջնագծում կանգնած է հայրենիքի գինն ու արժեքը գնահատողը, այն հայրենիքի, որի համար մեր զինակից ընկերները զոհվեցին, ու նրանց հիշատակը վառ պահելու համար պատրաստ ենք արժանի հակահարված տալ թշնամուն, եթե նա փորձի կրկին անգամ ոտնձգություններ կատարի սահմանի նկատմամբ: Մենք հերոսներ ենք համարում նաև մեր ժողովրդին, ովքեր մինչ քառօրյա պատերազմը, քառօրյա պատերազմում ու դրանից հետո մեզ թև ու թիկունք եղավ, ինչով կարողացան, օգնեցին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե առաջնագծի բոլոր պոստերում կա նաև զինվորների համար անհրաժեշտ սննդամթերք, ու զինվորը երբևե սննդի պակաս չի ունեցել: Իսկ մի անի պոստեր էլ ունեն միայն լոգանք ընդունելու խնդիրներ, սակայն այդ ամենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանի կարգադրություններով սկսել են կառուցել: Մարտակերտի առաջնագծի խրամատներում զինվորն ու սպան մի մասնիկ են: Անգամ սպան հաշվի է նստոմ զինվորի խոսքի հետ, քանի որ սպաները վստահ են, որ զինվորները բարձր պատասխանատվությամբ են պահում առաջնագիծը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 426+
426+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր