1876 դիտում
16:40 15-03-2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Մարտի 14-ին Հանոյում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի 132-րդ նստաշրջանին (ս/թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը) ընդառաջ` Վիետնամի ԱԺ ղեկավարության կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Սին Հունի հետ։
Դեսպան Վարդանյանը զրուցակցին շնորհակալություն հայտնեց` միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար, և ընդգծեց, որ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ուրույն տեղն ունի Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խումբը։
Նգույեն Սին Հունի խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները։
Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային արդի խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
850 դիտում
18:28 30-03-2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի նախագահի հետ
987 դիտում
21:44 25-09-2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի արդարադատության նախարարի հետ
Այս բաժնից
628 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
646 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները