Իրաքի վարչապետը հայտարարել է Էլ-Ֆալուջա քաղաքը «ԻՊ»-ի գրոհայիններից ազատագրելու մասին
Իրաքի ոստիկանության և զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Էլ-Ֆալուջա քաղաք, որը գտնվում է Բաղդադից 50 կմ հեռավորության վրա և լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, ինչի արդյունքում քաղաքն ազատել են Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին Al-Jazeera հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին:
«Մենք խոստացել էինք հետ վերցնել քաղաքը և արեցինք դա»,- նշել է վարչապետը:
«Էլ-Ֆալուջան վերադարձրեցինք ժողովրդին, հաջորդը քաղաքը Մասուլն է լինելու», —Twitter-իր էջում գրառում է կատարել Հայդեր Ալ Աբադին: