Իրաքի բանակը տոնում է Թիքրիթը ԻՊ զինյալներից ազատագրելու հաղթանակը
Իրաքի բանակը տոնում է հաղթանակը: Նախկին նախադահ Սադամ Հուսեյնի ծննդավայրը` Թիքրիթը, գրեթե ազատագրված է ՙԻսլամական պետություն՚ խմբավորման զինյալներից: Կառավարության շենքի վրա բարձրացվել է պետական դրոշը:
Միաժամանակ քաղաքի հյուսիսային թաղամասերում շարունակվում են կատաղի մարտերը: Իսլամիստների վերահսկողության տակ է մնում նաև Մոսուլ քաղաքը:
Ի դեպ, Իրաքի նախագահը խնդրել է միջազգային կոալիցիային սատարել կառավարական բանակին` Իսլամական պետության դիրքերին ավիահարվածներ հասցնելու միջոցով: