Երևանում ԵՊՀ-ի 20-ամյա ուսանողը Toyota-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանադանոցում մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․ օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․գործը հարուցվել է հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով ։
Ժամը 16։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 20-ամյա Հովհաննես Հովսեփյանը, իր վարած Toyota մակնիշի 40 AA 008 համարանիշի ավտոմեքենայով Վ․Փափազյան փողոցի 8 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 75-ամյա Վիկտորյա Օսեյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց նա գիտակցության չգալով մահացել է։
Գ․Շամշյանի տեղեկություններով վարորդ Հ․Հովսեփյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի