2552 դիտում
17:00 16-06-2016
Հրանուշը Լեռնիկից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է հակառակ իր կամքի` իր հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ. ինչպե՞ս պատժվեց ստի համար
Հրանուշ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախացգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով , որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Լեռնիկը օգտվելով իր անօգնական վիճակից և հակառակ իր կամքին, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դիտավորյալ գործողություններով մեղադրել է վերջինիս ծանր հանցանք կատարելու մեջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Հրանուշ Տելուշի Եսայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հրանուշ Տելուշի Եսայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1(մեկ ) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը