3275 դիտում
16:00 22-12-2015
19-ամյա Անժելան ընկերոջից վրեժխնդիր լինելու համար ասել է, թե նա փորձել է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունենալ
19-ամյա Անժելա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության Կապանի բաժնում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է և նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, Տիգրան Սաֆարյանին մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ՝ նրա վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, իբրև թե վերջինս Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի 22-րդ շենքի բնակարաններից մեկում իր կամքին հակառակ փորձել է ունենալ սեռական հարաբերություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»