6078 դիտում
14:45 17-10-2015
Ի՞նչ պատժի արժանացավ 20-ամյա Լիանան, ով տանը չգիշերելուց հետո սիրած տղային մեղադրել էր իրեն փախցնելու եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու մեջ
Ինչպես տեղեկացրել էինք, 20-ամյա Լիանա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը չգիշերելու հանգամանքը իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` մեղադրելով Արման Շահնազարյանին ծանր հանցագործության կատարման մեջ, այն է` ոստիկանության Կոտայքի բաժնում, նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի մոտակայքից Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Շահնազարյանն իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել է և տարել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի` Երևան-Սևան մայրուղու 20 կմ հատվածում գտնվող քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Լիանա Մովսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լիանա Ներսեսի Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորաձաշրջան` 1(մեկ ) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
3849 դիտում
17:43 31-07-2015
Ի՞նչ պատժի արժանացավ սիրած տղային իրեն փախցնելու մեջ մեղադրած 21-ամյա Սեդան
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան