Եվրո-2016. Ռումինիան ու Շվեյցարիան հաղթողին չորոշեցին. տեսանյութ
Եվրո-2016-ի խմբային խմբային փուլի 2-րդ տուրում` A խմբում Ռումինիայի հավաքականը ոչ-ոքի` 1:1 խաղաց Շվեյցարիայի ընտրանու հետ:
Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին գործում ռումինացիները, որոնք վաստակեցին 11 մետրանոց և այն անվրեպ իրացրեց Ստանկուն:
2-րդ խաղակեսում շվեյցարացիները Մեհմեդիի հուժկու հարվածից հետո հավասարեցրին հաշիվը, որը մինչև խաղավերջ անփոփոխ մնաց:
Խմբային փուլի վերջին տուրից առաջ Ռումինիան ունի 1 միավոր, Շվեյցարիան` 4: Այս խմբի Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
[b]Եվրո-2016. A խումբ, 2-րդ տուր
[/b]
Ռումինիա-Շվեյցարիա՝ 1:1
Ստանկու, 19 (11մ.) – Մեհմեդի, 57