Եվրո-2016. Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային. տեսանյութ
2016թ. Եվրոպայի առաջնության 1-ին տուրի երկրորդ խաղում Շվեյցարիայի հավաքականը նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:
Միակ գոլը 5-րդ րոպեին խփեց շվեյցարացիների պաշտպան Ֆաբիան Շերը` օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից:
Դրանից հետո հաշիվն այդպես էլ չփոխվեց, թեպետ երկու թիմերն էլ գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին: Նշենք, որ 36-րդ րոպեից ալբանացիները մնացին 10 հոգով. երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան:
Այս հաղթանակից հետո Շվեյցարիան A խմբում Ֆրանսիայի հետ միասին 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 2-րդ տուրը կկայանա հունիսի 15-ին` Ֆրանսիա-Ալբանիա, Շվեյցարիա-Ռումինիա:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, A խումբ
[/b]
Ալբանիա - Շվեյցարիա՝ 0:1
Ֆաբիան Շեր, 5