211652_close_icon
views-count3536 դիտում article-date 13:04 20-06-2016

Եվրո-2016. Ֆրանսիան ու Շվեյցարիան որոշեցին չխաղալ, Ալբանիան ռումինացիներին նոկաուտի ենթարկեց. տեսանյութ

Եվրո-2016-ի A խմբի կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Ինչպես և ենթադրել էինք, առաջատարների` Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև հանդիպումն ընթացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, որտեղ կողմերը արեցին հնարավոր ամեն ինչ` սուր պահեր չստեղծելու և ավելորդ էներգիա չծախսելու համար, քանի որ ոչ-ոքին թիմերին լիովին բավարարում էր: Արդյունքում գրանցվեց սպասելի 0:0 հաշիվը: Ֆրանսիան խմբում գրավեց 1-ին տեղը` 7 միավոր, Շվեյցարիան 2-րդ տեղում է` 5 միավոր: Իսկ ահա խմբի զուգահեռ խաղում Ալբանիայի հավաքական անակնկալ` 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ և 3 միավոր վաստակելով, խմբում գրավեց 3-րդ տեղը: Ռումինացիները, որոնք բավական լավ տպավորություն թողեցին առաջին խաղերում, 1 միավորով եզրափակեցին խումբն ու լքում են մրցասպարեզը: Եվրո-2016. A խումբ, 3-րդ տուր Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 0:0 Ռումինիա - Ալբանիա՝ 0:1 Արմանդո Սադիկու, 44
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր