211652_close_icon

Հայաստանի բնակչության համարյա մեկ քառորդը դրական է գնահատում այն փորձանքները, որ այդ մարդը բերել է բոլորիս գլխին. «ՉԻ»

views-count730 դիտում article-date 09:25 13-03-2025
Հայաստանում հրապարակվել են հերթական սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, 15,5 տոկոսը գնահատել է ավելի շուտ դրական, 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, իսկ 46,5 տոկոսը՝ լիովին բացասական։ Սրանք խայտառակ թվեր են։ Ոչ թե այն իմաստով, որ երկիրը փաստացի միանձնյա ղեկավարում է ընդամենը 24,5 տոկոս դրական վարկանիշ ունեցող մեկը, այլ որովհետև Հայաստանի բնակչության համարյա մեկ քառորդը դրական է գնահատում այն փորձանքները, որ այդ մարդը բերել է բոլորիս գլխին։ Ի վերջո որո՞նք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական արդյունքները։ Ծանր պարտություն 44-օրյա պատերազմում, Արցախի ամբողջական հայաթափում և կորուստ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, թշնամու բացահայտ պարտադրանքի ներքո բազմաթիվ հիմնարար արժեքների ինքնակամ ուրացում, Բաքվում շարունակվող նվաստացուցիչ «դատավարություն», կոռուպցիոն սկանդալներ, հարկային բեռի կտրուկ ավելացում, սոցիալական իրավիճակի վատթարացում, և այլն։

Ու հանկարծ պարզվում է, որ մարդկանց 24,5 տոկոսն այս ամենը գնահատում է՝ որպես լիովին կամ հիմնականում դրական։ Ըստ երևույթին իշխանական ագրեսիվ քարոզչությանն այնուամենայնիվ հաջողվել է այդ 24,5 տոկոսին համոզել, որ բոլոր այդ աղետները «Նիկոլ Փաշինյանի գործունեության» հետ ոչ մի կապ չունեն, դրանք տեղի են ունեցել կամ պատահաբար, կամ ուրիշների մեղքով։

Իհարկե՝ շատերի համար կարող է ոգևորիչ թվալ այն փաստը, որ 65,6 տոկոսն էլ լիովին կամ հիմնականում բացասական է համարում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Բայց տվյալ դեպքում ոգևորվելու պատճառ առանձնապես չկա, որովհետև գործնականում «նիկոլականների» 24,5 տոկոսն ավելի ծանրակշիռ է, քան նրանից դժգոհների 65,6 տոկոսը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ 24,5 տոկոսը, այսպես ասենք, «անձնավորված է», և մեծ հավանականությամբ՝ նրանք ընտրություններում ձայն կտան Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ նրանից դժգոհների կամ նրա գործունեությունը աղետ համարողների 65,6 տոկոսի դիրքորոշումն անձնավորված չէ, և հայտնի չէ, թե քանի ուժերի միջև կբաշխվեն ու այդպիսով կփոշիանան այդ ձայները։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր