Եվրո-2016. Գերմանիան սկսեց չեմպիոնական հաղթանակով. տեսանյութ
                        2016թ. Եվրոպայի առաջնության C խմբում աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուկրաինային: 
Խաղի առաջին գոլի հեղինակը 19-րդ րոպեին դարձավ գերմանացիների պաշտպան Մուստաֆին: Ուկրաինան մանավանդ առաջին խաղակեսում գերազանց տպավորություն թողեց, գոլային մի քանի հիանալի պահեր ստեղծեց, բայց ոչ պակաս փայլուն հանդիպում անցկացրեց գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը:
Հանդիպման լարվածությունը պահպանվեց մինչև վերջին վայրկյանները, երբ Գերմանիայի հավաքականը սրընթաց հակագրոհից հետո երկրորդ գոլը խփեց` աչքի ընկավ Շվայնշտայգերը: 
Եվրո-2016,  C խումբ, 1-ին տուր
Գերմանիա-Ուկրաինա
Մուստաֆի, 19, Շվայնշտայգեր, 90+2
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


