211652_close_icon
views-count2593 դիտում article-date 15:11 07-07-2016

Կրիշտիանու Ռոնալդու. Ես արժանի եմ Եվրո-2016-ի չեմպիոնական տիտղոսին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո կիսվել է տպավորություններով: «Կարևորը, մենք դուրս եկանք եզրափակիչ: Եվրո-2004-ն ինձ համար յուրահատուկ էր. ես 18 տարեկան էի և դա իմ առաջին մրցաշարն էր: Այժմ մենք նորից եզրափակիչում ենք և հույս ունենք հաղթել: Թիմը արժանի է դրան, ես արժանի եմ այդ տիտղոսին: Չեմ կարծում, որ շատերն էին մտածում, թե դուրս կգանք եզրափակիչ, բայց մենք կարողացանք և հպարտ ենք մեզանով: Մենք միասնական թիմ ենք այսպես գործել ենք մրցաշարի սկզբից: Միգուցե այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հոգու խորքում հավատում էի, որ հեռու կգնանք: Սա հարյուր մետրանոց չէ, սա` մարաթոն է», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր