«Բարսելոնան» մրցաշրջանը սկսեց հաղթանակով. տեսանյութ
Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարում, որն անցկացվում է ԱՄՆ-ում, «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գելեքսիին»:
Կատալոնացիների կազմում աչքի են ընկել Լուիս Սուարեսը և Սերխի Ռոբերտոն: Ամերիկացիներից միակը գոլը հանդիպման վերջում խփել է Թոմի Մեյերը:
Նշենք, որ «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը ամերիկյան թիմի կազմում մասնակցել է առաջին խաղակեսին:
Հավելենք, որ կատալոնացիների կազմում բացակայում էին Մեսին, Նեյմարը, Մասկերանոն, Բրավոն, Ալվեշը, որոնց Ամերիկա-2015-ի մրցաշարին մասնակցությունից հետո լրացուցիչ արձակուրդ են տվել:
[b]Չեմպիոների միջազգային գավաթ, ընկերական հանդիպում[/b]
«Բարսելոնա»-«Լոս Անջելես Գելեքսի» - 2:1
Գոլերը՝ Սուարես, 45, Ռոբերտո, 56, Մեյեր, 90+1