Եվրո-2016-ը արդեն ռեկորդներ է գրանցել
Եվրո-2016ը մրցաշարի պատմության մեջ ամենաշահութաբերը կլինի: Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ի շահույթը կկազմի 2 մլրդ եվրո: Եվրո2012-ում ՈւԵՖԱ-ն վաստակել էր 1,4 մլրդ եվրո: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ եզրափակիչ փուլին 16-ի փոխարեն մասնակցելու է 24 հավաքական:
Հանդիպումների հեռարձակման իրավուքների վաճառքից ստացված շահույթը կկազմի 1,05 մլրդ եվրո, որը 25 տոկոսով ավել է նախորդ մրցաշարից:
Հովանավորների վճարները ավելացել են 40 տոկոսով և կկազմեն 450 մլն եվրո: Շահույթի մնացած մասը կապահովի տոմսերի վաճառքը:
Համեմատության համար, այս օրերին ընթացող Ամերիկայի Գավաթ-2016-ի մեդիա իրավունքները վաճառվել են ընդամենը 11 մլն դոլարով:
Սպասվում է, որ հուլիսի 10-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումը կդիտեն նվազագույնը 300 մլն մարդ: