211652_close_icon
views-count1398 դիտում article-date 01:05 11-03-2014

«Բավարիա»-ն չի դադարում նոր ռեկորդներ գրանցել

«Բավարիա»-ն Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ 6:1 հաշվով տարած հաղթանակից հետո մի շարք նոր ռեկորդներ է գրանցել: [b]16 անընդմեջ հաղթանակ[/b]. «Բավարիա»-ն բարելավեց իր նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2005 թվականին (15 անընդմեջ հաղթանակ): [b]24 տուրից հետո 68 միավոր[/b]. Մյունխենցիների ներկայիս ցուցանիշը 5 միավորով ավելին է, քան նախորդ մրցաշրջանի տվյալ ժամանակահատվածում գրանցած ցուցանիշը: [b]72 գոլ` 25 տուրից հետո[/b]. Բունդեսլիգայի պատմության ընթացքում նման ցուցանիշ, երբևէ չի գրանցվել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բրեմենի «Վերդեր»-ին (70 գոլ` 1985/86 մրցաշրջանում): [b]Լավագույն մեկնարկը[/b]. Առաջին 24 խաղից հետո` 22 հաղթանակ, 2 ոչ-ոքի. «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Բավարիա»-ն կրկնեց Լևերկուզենի «Բայեր»-ի անպարտելիության ռեկորդը: Մյուս տուրում «Բայեր»-ին հաղթելու դեպքում «Բավարիա»-ն Բունդեսլիգայի, ևս մեկ ռեկորդ կգրանցի: [b]Գոլային շարք[/b]. Բունդեսլիգայի վերջին 60 խաղերում մյունխենցիները պարտադիր գրավել են մրցակիցների դարպասը: Վերջին գոլզուրկ հանդիպումը գրանցվել է 2012 թվականին` «Մայնց» դեմ խաղում: Եվրոպական հինգ առաջատար երկրների առաջնություններում հանդես եկող թիմերից միայն «Բարսելոնա»-ին է հաջողվել պահպանել ամենաերկար գոլային շարքը` 64 գոլ (2012/2013 մրցաշրջան): [b]Անպարտելիության շարք[/b]. «Բավարիա»-ն Բունդեսլիգայում անպարտելի է 49 անընդմեջ խաղերում (43 հաղթանակ, 6 ոչ-ոքի): Եվրոպական հինգ առաջատար երկրների առաջնություններում հանդես եկող թիմերից միայն «Միլան»-ին է հաջողվել պահպանել ամենարեկար անպարտելի հանդիպումների շարքը` 58 խաղ (1991-1993 թթ) [b]Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում մյունխենցիները սահմանել են նաև հետևյալ ռեկորդները`[/b] - [b]Անընդմեջ հաղթանակների ռեկորդ.[/b] Մյունխենի «Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայում 10 անընդմեջ հաղթանակ տարած առաջին ակումբը: - [b]Մարզչական ռեկորդ[/b]. Պեպ Գվարդիոլան «Բավարիա»-ի գլխավորությամբ անպարտելի է 24 անընդմեջ խաղում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-79 մրցաշրջանում և պատկանում էր «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլ-Հայնց Ֆելդկամպին: - [b]Առաջին շրջանում վաստակած միավորների ռեկորդ[/b]. Պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից վաստակեցին 47 միավոր: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել: - [b]Տարվա ընթացքում առավել քանակությամբ վաստակած միավորների ռեկորդ[/b]. 2013 թվականի ընթացքում մյունխենցիները վաստակեցին ռեկորդային 93 միավոր:

Նմանատիպ նյութեր