Մեյվեզեր-Պակյաո մենամարտը աննախադեպ ռեկորդներ է գրանցել
Մայիսի 2-ին Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի «դարի մրցամարտը», որում ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը միավորներով հաղթեց ֆիլիպինցի Մենի Պակյաոյին, ռեկորդային եկամուտներ է ունեցել: Բռնցքամարտի պատմության մեջ ոչ մի մենամարտ այսքան շահութաբեր չի եղել:
Միայն MGM Grand Garden Arena մարզադահլիճի տոմսերի վաճառքը կազմակերպիչներին տվել է 72,2 մլն դոլար: Նախորդ ռեկորդը եղել է 20մլն դոլար: Վաճառվել է 16 219 տոմս, այսինքն, մեկ տոմսը միջին գինը կազմել է մոտ 4,4 հազար դոլար:
Մենամարտի հեռուստատեսային հեռարձակումները 400 մլն դոլար եկամուտ են բերել, իսկ բոլոր եկամուտները միասին կազմել են 500 մլն դոլար, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է:
HBO и Showtime ալիքների կողմից ցուցադրվող մենամարտը 4,4 մլն մարդ է վճարել: Սա 400 մլն դոլար է բերել: Արտասահմանում մենամարտի հեռարձակման իրավունքների վաճառքը կազմակերպիչներին բերել է ևս 30 մլն դոլար, իսկ ռինգի գովազդային տեղերի վաճառքը՝ 12մլն դոլար:
Բռնցքամարտիկները կստանան այդ կես միլիարդ դոլարի կեսից ավելին: Մեյվեյզերի հոնորարը կկազմի մոտ 250 մլն դոլար, իսկ Պակյաոյինը՝ մոտ 120 մլն դոլար: