211652_close_icon
views-count1612 դիտում article-date 18:00 09-06-2016

Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումը ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Հունիսի 8-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Չան Տուան Անի հետ: Դեսպան Վարդանյանը և Չան Տուան Անհը ընդգծեցին երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը: Նախարար Չան Տուան Անհը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը բոլոր բնագավառներում նշանակալի զարգացում կարձանագրվի: Քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, 2016թ.-ին նախատեսված հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի պայմանագրով ընձեռված հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր