211652_close_icon
views-count1302 դիտում article-date 15:04 09-06-2016

Լևոն Ջուլֆալակյան. Մեր հավաքականը Ռիո է մեկնում հաղթանակների համար

Հունահռոմեական ոճի ըմբշմարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի համար Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը կլինեն 6-րդը՝ որպես մարզչական շտաբի անդամ և ղեկավար: Հայ մարզիկներից ամենաշատ մեդալների ակնկալիքներ կան հենց հունահռոմեական ոճի ըմբիշներից: Օլիմպիական չեմպիոնը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է, թե ինչ կարող են անել ըմբիշներն այս Օլիմպիական խաղերում, ինչը չպետք է խանգարի նրանց այդ հարցում: [b]-Պարոն Ջուլֆալակյան, ինչի՞ հետևից է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում Ռիո: [/b] -Բնականաբար, մեր հավաքականը Ռիո է մեկնում հաղթանակների համար: Բոլորս էլ գիտենք Օլիմպիական գաղափարրը՝ կարևորը մասնակցությունն է, բայց ինձ համար անընդունելի է միայն մասնակցությունը: Օլիմպիական խաղերն այն տոնն են, որը տոնում են ամբողջ աշխարհում: Տոնն առավել հիշարժան է դառնում, երբ հաղթանակած ես վերադառնում: Մեր հավաքականը մինչև Օլիմպիական խաղերը տարատեսակ մեդալներ է նվաճել: Եվ հիմա էլ նպատակ ունենք նույնը շարունակել նաև Խաղերին: Չեմ ցանկանա ոչ մի մեդալի գույն և քանակ ասել, բայց որ թիմը մարտական է տրամադրված, դա հաստատ է: [b]-Ձեր երկարամյա աշխատանքը և փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարզիկներին, որպեսզի նրանք հիշեն գորգի վրա: [/b] -Ամենակարևորը հոգեպես պետք է պատրաստ լինել: Իսկ մեր տղաների անցած ճանապարհը մեծ փորձ է տվել: Պետք է մոտենալ Օլիմպիական խաղերին այնպես, ինչպես մյուս բոլոր մրցաշարերին: Կցանկանայի, որ ավելի թեթև մոտենային, քանի որ Օլիմպիական խաղերն անհամեմատ հեշտ և դժվար են: Ամեն ինչ կախված է անհատից: Պետք չէ, որ մարզիկները հուզվեն, լարվեն և նախապես իրենց պատկերացնեն այդ պատվանդանի վրա կանգնած: [b]-Ի՞նչ հետևություններ եք արել Լոնդոն-2012-ից հետո, որոնք չեք ցանկանալ կրկնել Ռիո-2016-ին: [/b] -Ավելի շատ տեխնիկական, տակտիկական բացթողումներ են եղել: Ես կցանկանայի, որ այդ բացթողումները, որ եղան իրենց անձնական հակառակորդների հետ, նույնը տեղի չունենա Ռիոյում: Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ դժվարին է եղել, հիմա պետք է ճիշտ հավաքվենք և ճիշտ մոտեցում ցույց տանք: [b]-Պարոն Ջուլֆալակյան, գնահատեք մեր մարզիկներին, ոչ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այլ սեփական գործի գիտակ: [/b] -Բոլորն էլ արժանի մարզիկներ են և իրենց թիկունքում թողած երկար ճանապարհ ունեն: Երկուսին՝ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, կարելի է մի փոքր առանձնացնել: Իսկ մյուս երկուսն էլ մեծ պոտենցիալ ունեն: Հավաքականի 4 մարզիկներն էլ Օլիմպիական խաղերին լավ մասնակցելու հնարավորություն ունեն: Անհատապես նրանք բոլոր էլ ունեն առավելություններ և թերություններ, ինչպես ցանկացած անձնավորություն: Ամենակարևորն այն է, որ հավաքականի բոլոր անդամները նվիրված են իրենց գործին: Տա Աստված, որ հաջողությունն իրենց հետ լինի Օլիմպիական խաղերի ժամանակ: [b]-Ո՞րն է Ձեր գլխավորած հավաքականի հաջողության հիմնական «մեխը»: [/b] -Չեմ ցանկանա շատ գովաբանել մեր հավաքականին, դա հասարակությունն է տեսնում: Մեր հավաքականում կա ջերմություն, հարգանք, սեր, համերաշխություն և ստեղծվել է մի մթնոլորտ, որ մարզիկները ցանկանում են առաջին հերթին լավ մարդ և լավ մարզիկ լինել: Մեր նորեկներին այդ ամենը ներկայացվում է, եթե չեն ընդունում՝ տեղ չեն գտնում հավաքականում:

Նմանատիպ նյութեր