211652_close_icon
views-count2609 դիտում article-date 16:43 17-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում [url=http://www.armnoc.am/arm/news/994/tchanaparh-depi-rio-ymbish-arsen-julfalakyan.html]ներկայացնում է[/url] Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականներ լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է: Կրտսեր Ջուլֆալակյանն իր մեդալների զամբյուղում ունի գրեթե բոլոր մեդալները, բացառությամբ ամենաբաղձալի օլիմպիական ոսկուց: Երկար տարիների աշխատանք, համառություն, նվիրվածություն և երբեք չհանձնվելու ձգտում. Արսենն այն բացառիկներից է, ով մարզական կարիերան համատեղում է կրթության հետ: Նկարահանումների ընթացքում Ջուլֆակայանը ևս մեկ անգամ ներկայացավ իրեն բնորոշ պրոֆեսիոնալիզմով և լուսանկարներում ունի իր յուրօրինակ շարքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր