Ջերոմ Բոատենգ. Ընտանիքս Եվրո-2016-ին չի լինի. վտանգը մեծ է
Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջերոմ Բոատենգը հայտարարել է, որ իր ընտանիքի անդամները ահաբեկչության վտանգի պատճառով ներկա չեն լինի Եվրո-2016-ում հավաքականի խաղերին:
«Իմ ընտանիքը մարզադաշտերում չի լինի: Իմ համար դա շատ մեծ ռիսկ է:
Մի կողմից, տխուր է, իհարկե, որ նման քայլի եմ գնում: Մյուս կողմից, վերջին շրջանում բավական շատ իրադարձություններ են եղել, որոնք ստիպում են այդպես մտածել:
Մրցաշարի ընթացքում ես միայն ֆուտբոլի մասին եմ մտածելու և ինձ ավելի լավ կզգամ` իմանալով, որ ընտանիքս մարզադաշտում չէ», ասել է Բոատենգը: