Ջերոմ Բոատենգ. Փարիզում տեղի ունեցածը իմ կյանքի ամենասարսափելի պահն էր
Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջերոմ Բոատենգը անդրադարձել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: Հիշեցնենք, որ ահաբեկչության պահին Գերմանիայի հավաքականը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում ընկերական հանդիպում էր անցկացնում Ֆրանսիայի հետ:
«Փարիզում այդ գիշերը իմ կյանքի ամենասարսափելի պահը դարձավ, քանի որ մենք բավական մոտ էինք տեղի ունեցածին:
Լսելով առաջին պայթյունը, ես տրիբունաներին նայեցի, սակայն ոչ մի ծուխ չտեսա: Այդ ժամանակ մտորումների մեջ ընկա. ի՞նչ էին նշանակում այդ պայթյունները:
Կարծում եմ, որ Եվրո-2016-ի եզրափակիչ հատվածը պետք է հաջորդ ամռանը կայանա Ֆրանսիայում, ինչպես և նախատեսված է: Այն, ինչ տեղի ունեցավ, կարող էր տեղի ունենալ ցանկացած տեղ», ասել է Բոատենգը:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 134 հոգի, որոնցից ավելի քան 100-ը զոհվել է «Բատակլան» համերգասրահում: