Գվարդիոլան մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա. Բոատենգ
«Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը կարծում է, որ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն օգնում է կատարելագործել իր խաղը:
«Գվարդիոլան մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա: Հենց սկզբից նա պարզ բացատրեց, թե ինչ է ինձանից սպասում: Նա ասաց, որ ես կարող եմ ավելի լավ հանդես գալ: Այդ խոսքերը ինձ շատ ոգևորեցին: Գվադրոիլայի ղեկավարությամբ ես սկսեցի տակտիկապես ավելի գրագետ ֆուտբոլ խաղալ»,- նշել է Բոատենգը: