1891 դիտում
09:24 08-06-2016
Նոր Հարկային օրենսգիրքն ուղղված Է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով նոր Հարկային օրենսգիրքն ուղղված է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից։ Բանն այն է, որ գնալով ավելանում է պարտքը և այդ պարտքի սպասարկման գումարը։ Օրինակ, 2017թ. պարտքի սպասարկումը լինելու է մոտ 110 մլրդ դրամ այս տարվա 100 միլիարդի փոխարեն։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարի իշխանությունները մի կերպ կարող են փակել այդ գումարը, բայց հաջորդ տարի այն խնդրահարույց է լինելու այնքան, որ պարտքի սպասարկման դեպքում ներքին ծախսերը կարող է վտանգվեն, կամ հակառակը։ Եվ ահա լրացուցիչ եկամուտներ ստանալու և այս վիճակից խուսափելու համար իշխանությունները որոշել են բարձրացնել հարկային բեռը։ Ի դեպ, նոր օրենսգիրքն ընդունվելուց հետո ուժի մեջ է մտնելու հենց 2017թ., մասամբ նաև 2018թ.»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19191 դիտում
19:08 01-01-2018
ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն այսօրվանից ուժի մեջ է մտել
3427 դիտում
09:31 17-05-2016
Ադրբեջանում վախեցել են ասիմետրիկ հարվածներ ստանալու հեռանկարից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2296 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2089 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1564 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»