3430 դիտում
09:31 17-05-2016
Ադրբեջանում վախեցել են ասիմետրիկ հարվածներ ստանալու հեռանկարից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Աղրբեջանի տարածքից Վրաստանով և Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այդ խնդրի լուծման ուղղությամբ երեք երկրների ուժերի համատեղման հարցը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ կապակցությամբ ասել է «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուղերի անվտանգության ապահովման հարցը, և այդ հաշվով համաձայնության հասել»։
Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ առնվազն Բաքու-ՋԵյհան նավթատարի դեպքում նման համաձայնությունն արդեն իսկ առկա էր դեռևս 2003 թ-ից, երբ այդ երկրների հատուկ ծառայությունների միջև փոխգործակցության արձանագրություն ստորագրվեց։
Հետևաբար այն, որ այժմ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են թարմացնել այդ համաձայնությունը և վերստին հայտարարել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող նավթագազամուղները իրենց համատեղ ռազմական վերահսկողության տակ են, ցույց է տալիս, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից՝ պատերազմի հնարավորության դեպքում այդ կարևորագույն օբյեկտները խոցելու շուրջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
09:24 08-06-2016
Նոր Հարկային օրենսգիրքն ուղղված Է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից. «Հայկական ժամանակ»
2251 դիտում
09:30 12-05-2022
Զգուշանում են հանրության պարսավանքին դեմ առ դեմ «ծանոթանալու» հեռանկարից․ «Փաստ»
1278 դիտում
10:01 17-06-2022
Երևանի փոխքաղաքապետը զայրացրել է Կոնդի բնակիչներին ու վախեցել հանդիպել նրանց․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2314 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2095 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1567 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»