ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն այսօրվանից ուժի մեջ է մտել
2018թ. հունվարի 1-ից օրենքի ուժ է ստացել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, որը նախորդ տարի վավերացվել էր ԵԱՏՄ բոլոր 5 անդամ պետությունների կողմից: Տեղեկացնում է Եվրասիական տնտեսական [url=http://www.eurasiancommission.org/ru/nae/news/Pages/01-01-2018-1.aspx]հանձնաժողովը[/url]:
Պայմանագրի շրջառանության մեջ դրվելուց հետո դադարում է գործել Մաքսային միության՝ 2009թ. նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող մի շարք միջազգային համաձայնագրերը: