1673 դիտում
20:23 07-06-2016
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ. ՀՀ ԱՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն` աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՎՀ) են: Մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, թոքերի շնչարգելություն առաջացնող քրոնիկ հիվանդությունները, հոգեկան հիվանդությունները, վնասվածքները, թունավորումները և այլն:
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ։ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար: Դրանք նաև վաղաժամ մահվան հիմնական պատճառն են։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նմանապես ՈՎՀ-ները մեծ բեռ են առողջապահական համակարգի համար:
«Այս հիվանդությունների խումբն ուղղակի կապ ունի երկրի մակրոտնտեսական ցուցանիշների հետ։ Ասել կուզեմ, որ ՈՎՀ-ից մահացության յուրաքանչյուր 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման»,-նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա շեշտեց, որ ՈՎՀ դեմ պայքարը առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է, և այն իր ուրույն տեղն ունի իրականացվող և մշակվող ծրագրերում։ Այս ենթատեքստում իրականացվող ծրագրերը լիովին համահունչ են «ՈՎՀ կառավարման միջոցառումների գլոբալ ծրագրի», «Մշտադիտարկման գլոբալ շրջանակի» և «Առողջություն 2020» ԱՀԿ ռազմավարական փաստաթղթերի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 4 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» փաստաթուղթը, որն արտացոլում է նշված 9 կամավոր գլոբալ նպատակները և դրանց հասնելու 25 ցուցանիշները:
Նշվեց, որ Հայաստանում մեկնարկել է ԱՀԿ STEPS ռիսկի գործոնների հետազոտությունը, որն իրականացվում է երեք փուլով` վարքագծային, ֆիզիկալ չափումներ և կենսաքիմիական չափումներ: Այն ներառում է հանրապետության ողջ աշխարհագրությունը, ընդգրկվում է չափահաս բնակչությունը: Ընտրանքը` շուրջ 3000: Այս գործիքն արդեն իսկ կիրառվել է ԱՀԿ շուրջ 100 անդամ պետություններում:
Այն ակնկալում է առավել ճշգրիտ տվյալների հավաքագրում և բնակչության շրջանում ՈՎՀ զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն։ STEPS ռիսկի գործոնների հետազոտության արդյունքները հիմք կհանդիսանան ռազմավարական փաստաթղթերի մշակման և ծրագրերի իրականացման համար:
ՈՎՀ դեմ պայքարում կարևորվեց միջգերատեսչական համագործակցությունը։ Պակաս կարևոր չէ նաև ռիսկի հիմնական վարքագծային գործոնների` ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և ֆիզիկական պասիվության հնարավորինս կրճատումը:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը ուշագրավ տվյալներ ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, մահացության և դրանց զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն էլ խոսեց առողջ ապրելակերպի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
14:05 12-10-2015
Աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում
2767 դիտում
21:18 15-03-2016
Տարեկան 5,4 միլիոն մարդ է մահանում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից
3096 դիտում
10:06 09-06-2021
Հայաստանում ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
598 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
523 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
568 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)