211652_close_icon

Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ)

views-count1909 դիտում article-date 13:40 26-11-2025
Ֆասթ Բանկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է իր նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ Թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ Բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։

Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանը նշել է․ «Մասնաճյուղն ունիվերսալ է, հիմնական նպատակներից է նաև հասարակության ֆինանսական կրթումը: Այստեղ մենք նպատակ ունենք հաճախորդներին ծանոթացնելու ժամանակակից բանկային ծառայությունների և պրոդուկտների հետ, ինչպես նաև ներկայացնելու դիջիթալ բենքինգի հնարավորությունները և առավելությունները»:

Նորաբաց մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել Ֆասթ Բանկի ամբողջական ծառայությունների փաթեթից՝ հաշիվների վարումից մինչև վարկային և ավանդային ծրագրեր։

Մասնաճյուղը համալրված է նաև թվային լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ կազմակերպել ֆինանսական գործարքները։

Ֆասթ Բանկը վերջին շրջանում վերաբրենդավորել է մասնաճյուղերը, միաժամանակ բացելով նորերը։ Նոր՝ 38-րդ սրահի բացումը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի հետևողական ռազմավարությունը՝ լինել առավել մոտ հաճախորդներին և ընդլայնել մատչելիությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր